Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար և գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը հայտարարել է, որ Թուրքիան հետևում է Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունման հարցի դիտարկման հնարավոր կրկնման շուրջ առաջացած իրավիճակին.
«Փարիզում Թուրքիայի դեսպանատունն ուշադիր հետևում է այդ օրինագծի օրակարգ մտնելու հնարավորության շուրջ ծավալվող զարգացումներին: Ներկայիս դրությամբ Թուրքիան տեղեկատվություն չի ստացել այդ հարցի կրկնակի քննարկման մասին»:






































