Իսրայելը չի հանդուրժի, որ սիրիական կոնֆլիկտը հասնի իր տարածք: Այս մասին հայտարարել է երկրի բանակի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով սիրիական արկերի՝ Գոլանի բարձունքի վրա ընկնելու փաստը: Այս մասին տեղեկացնում է «Ռոսբալտ»-ը:
«Այսօր վաղ առավոտյան մի քանի արկ է ընկել Գոլանի բարձունքի վրա, ոչ ոք չի տուժել, վնաս չի հասցվել: Արկերը արձակվել են Սիրիայի ռազմական կոնֆլիկտի շրջանակում»,- էլեկտրոնային ԶԼՄ-ները մեջբերում են Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարությունը:
Սա առաջին դեպքը չէ, երբ Սիրիայի կանոնավոր բանակը սիրիական ընդդիմության հետ մարտերի ժամանակ գնդակոծել է նաև Իսրայելը:
Նախորդ անգամ արկերը իսրայելական սահմանից հաշված մետրեր էին հեռու:












































