Իսպանիայում և Իտալիայում եվրոգոտում շարունակվող պարտքային ճգնաժամի պատճառով մեկ շնչին բաժին հասնող սուրճի կիրառությունը նվազել է՝ հասնելով 5-6 տարվա վաղեմության ցուցանիշին: Այս մասին տեղեկացնում է The Financial Times-ը:
Հրատարակության տվյալով՝ բարձրորակ «Արաբիկա» տեսակի սուրճի 1 ֆունտի (շուրջ 0,45 կգ) գինը նվազել է 43 տոկոսով՝ համեմատած 34-ամյա մաքսիմումի հետ, որը սահմանվել էր անցած տարի:
2011թ. ապրիլին «Արաբիկայի» 1 ֆունտը արժեր ավելի քան 3 դոլար, այժմ՝ 1,75 դոլար: