Հարյուրավոր բրիտանացի նուդիստներ հոգեկան շեղումներ ունեցող հիվանդների համար բարեգործական նպատակով զանգվածային լողի են մասնակցել: Կազմակերպիչներն ակնկալում էին, որ ակցիան մասնակիցների թվաքանակով համաշխարհային ռեկորդ կսահմանի, սակայն դրա համար նրանց չի բավականացրել ավելի քան 100 մարդ: Այնուհանդերձ, մերկ բրիտանացիներին հաջողվել է ավելի քան 2000 ֆունտ հավաքել: Այս մասին հաղորդում է Newsru.com-ը:
Նուդիստներն ընտրել էին ջուրը մտնելու ամենառոմանտիկ ժամանակը՝ մայրամուտը: Դրուրիջ Բեյում օդի ջերմաստիճանը եղել է 5.5 աստիճան ցելսիուսից ոչ ավելի: Ջրի ջերմաստիճանը եղել է 12 աստիճան:
Ակցիայի կազմակերպիչ` 34-ամյա նուդիստուհի Ժակլին Հիգինսոնը անցած տարի մասնակցել է ակցիայի, որը ներկայում ընդգրկված է Գինեսի ռեկորդների գրքում: 2011-ի հունիսին 413 նուդիստ էր հայտնվել ծովում: Ռեկորդակիր ակցիան անցկացվել էր Հարավային Ուելսում:












































