Սպառազինության արտահանման տարեկան ծավալով մոտ ժամանակներս Ռուսաստանը կարող է հայտնվել առաջատար եռյակից դուրս: Դեպի հնգյակ են գրոհում Արևմտյան Եվրոպայի երկրները, ընդ որում՝ ոմանք, ոչ պաշտոնական հաշվարկներով, արդեն Ռուսաստանին զրկել են պատվավոր «արծաթից»: Դա ռազմական փորձագետների կարծիքն է: Պաշտոնական վարկանիշները նման բացասական կանխատեսումը չեն հաստատում:
«Զենքի արտահանման ծավալով Ռուսաստանի կայուն երկրորդ տեղը հին և դեռևս կենդանի առասպել է: Եվ քանի որ ազգային հպարտության առիթները այդքան էլ շատ չեն, այն մեծապես շրջանառվում է»,- Московский Комсомолец-ի հետ հարցազրույցում հայտնել է ՊՆ-ին կից հասարակական խորհրդի անդամ, Ռազմավարության և տեխնոլոգիաների վերլուծական կենտրոնի տնօրեն, «Սպառազինության արտահանում» ամսագրի հրատարակիչ Ռուսլան Պուխովը:
Փորձագետը նշել է, որ ռուսական զենքի արտահանումն անցած տարի կազմել է 13,2 մլրդ դոլար: Նշենք, որ փորձագետի տեղեկությունը հակասում է Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի տվյալներին, համաձայն որոնց՝ 2011 թվականին Ռուսաստանը վաճառել է 11,3 մլրդ դոլարի զենք: Հավանաբար դա բացատրվում է նրանով, որ այս դեպքոմ հաշվի չեն առնվել ծառայությունների ապահովման աշխատանքի, պահեստամասերի մատակարարումների և մանր համաձայնագրերի արժեքները: 2011-ի պաշտոնական տվյալներով՝ Ռուսաստանը երկրորդ տեղում է:
Նրա խոսքով՝ ֆինանսավորման բացակայության պայմաններում շատ ղեկավարներ սովորել են գործունեություն կրկնօրինակել, ոչ թե աշխատել: Ողջ երկրին և պաշտպանությանը անհրաժեշտ է 1937 թվականի թարմությունը:











































