Այսօր Պեկինում տեղի ունեցած Ճապոնիայի և Չինաստանի փոխարտգործնախարարների մակարդակով հանդիպումն ավարտվել է անարդյունք: Աս մասին հայտարարել է Ճապոնիայի փոխարտգործնախարար Տիկաո Կավային:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, ճապոնացի դիվանագետը չի կարողացել նաև իր չինացի պաշտոնակից Չժան Չժիցյունի հետ համաձանության գալ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի շրջանակներում երկու երկրների արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու հարցում:
Գործակալությունը նշում է, որ երկու կողմերն էլ շատ կոշտ դիրքորոշում են որդեգրել Սենկակու կղզիների հետ կապված վեճում, և ոչ ոք չի պատրաստվում զիջել:







































