Մոսկվայում գտնվող Նիկոլաևսկայա տաճարում հանրաքվե է անցկացվում Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելաուսի միավորման համար: Փաստաթուղթն իր մեջ ներառում է ուղերձ երեք ուղղափառ հանրապետությունների նախագահներին՝ համադաշնւթյուն ստեղծելու առաջարկով:
Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, միավորման գաղափարի հեղինակները կարծում են, որ ռուսների, ուկրաինացիների և բելառուսների անջատումն իրականացվել է ժողովրդի կամքին հակառակ և այժմ խոչընդոտում է նրանց ազատ զարգացմանն ու բարօրությանը:
Հավատացյալների շրջանում խարտիայի ստորագրումը սկսվել է դեռ սեպտեմբերի 21-ին՝ Կուլիկովի դաշտում տարած հաղթանակի հերթական տարելիցի օրը: Սակայն խարտիան բաց է բոլոր շահագրգիռ քաղաքացիների, կազմակերպությունների և հասարակական միավորումների ստորագրության համար: Խարտիայում հատուկ շեշտվում է, որ համադաշնության մեջ, նշված երեք երկրներից բացի, կարող են մտնել այլ երկրներ ևս:







































