Thursday, 04 06 2026
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ
21:30
Մադյարը հայտարարել է Ուկրաինայի հետ համաձայնության գալու մասին
Զինված հեղաշրջման էլ են պատրաստ. «եռագլխի» մոտիվը ՀՀ պետականությունը մատաղ անելն է
Իսրայելական հարվածներից Գազայում զոհվել է առնվազն 11 մարդ

Հայաստանում կալանավայրերի պակաս չի լինի (լուսանկարներ)

Հաջորդ տարվա կեսերին շահագործման կհանձնվի Արմավիրի քրեակատարողական հիմնարկի 400 տեղանոց մեկ կորպուսը. այսօր ԱԺ-ում պետաիրավական հարցերի և ֆինանսավարկային ու բյուջետային հանձնաժողովների մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «2011թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ցուցանիշների ներկայացման ժամանակ հայտնեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցին՝ ՔԿՀ-ներում պահվող կալանավորների վերաբերյալ ի՞նչ տվյալներ կան, ի՞նչ է հաջողվել իրականացնել բարեփոխումների ծրագրից, Հ. Թովմասյանը պատասխանեց, որ զբաղվածությունը 20-30%-ով մեծացել է, ՔԿՀ-ներում նվազել է մահացության թիվը, անցած տարի չեն եղել սպանության և փախուստի դեպքեր: ՔԿՀ ենթակառուցվածքների դեռ 2009 թ. զարգացման ծրագրով 142 մլրդ դրամ է հատկացվում բոլոր 12 ՔԿՀ-ների արդիականացմանը: Դրա շրջանակներում վերակառուցվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասը, ձեռք են բերվել սարքավորումներ, և, ըստ նախարարի, նաև դրանով է պայմանավորված մահացության թվի նվազումը:

Թովմայանը նաև նշեց, որ բարելավվել են «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամի աշխատանքները: Ոչ բյուջետային միջոցներով հնարավոր է հաջորդ տարի սկսվեն «Գորիսի» ՔԿՀ-ի շինարարության աշխատանքները, դրա շուրջ արդեն նախնական համաձայնություներ կան:

Նրա բնորոշմամբ՝ «Արթիկ», «Վանաձոր» և «Հրազդան» ՔԿՀ-ները առավել բարվոք վիճակում են, իսկ առավել անբարվոքը «Նուբարաշենն» է, որտեղ խնդիր կա նաև սահող հողերի հետ կապված:

Նախարաը նշեց, որ ՔԿՀ աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում չի նախատեսվում:

Թովմասյանի խոսքով` անցած տարի 10 մլն դրամ է հատկացվել ՄԻԵԴ-ի որոշումների կատարման համար:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ Նռնաձոր համայնքի մոտ գտնվող «Մեղրի» ՔԿՀ-ին պատկանող մի քանի հեկտար դաշտերը չեն օգտագործվում, կալանավորները ոչ թե այդտեղ են աշխատում, այլ ազատագրված տարածքներում սովետական տարիներին հիմնված այգիներից նուռ ու թուզ են հավաքում: Զ. Փոստանջյանը հայտնեց, որ նռնաձորցիները պահանջում են համայնքին վերադարձնել հողերը:
Սրան ի պատասխան՝ Թովմասյանը հայտարարեց, որ ՔԿՀ կալանավորները աշխատում են հենց այդ հողատարածքներում, և զգալի բերք է սպասվում այս տարի:

Սակայն Փոստանջյանը հակադարձեց` այդ հողերում աշխատանք չի տարվում, և դրանք պարապուրդի են մատնված:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն էլ նախարարին ու պատգամավորին առաջարկեց միասին այցելել նշված տարածք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում