ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի բացվող ՄԱԿ-ի Գլխավորն ասամբլեայի նիստում կբարձրացնի Սիրիայի, Իրանի և իսալամական երկրներում վերջին շրջանում տեղի ունեցած ելույթների հարցը:
Ինչպես հաղորդում է Rosbalt գործակալությունը, ակնկալվում է, որ նա բավական կոշտ ազդանշան կուղարկի Իրանին՝ կապված նրա միջուկային ծրագրի հետ, քննադատության կենթարկին Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին և իր վերաբերմունքը կհայտնի իսլամական երկրներում հակաամերիկան ցույցերի ալիքի առնչությամբ:
Ինչ վերաբերում է Սիրիային, ապա, ըստ արևմտյան ԶԼՄ-ների, Օբաման կդատապարտի այնտեղ տիրող իրավիճակը և հանդես կգա ՄԱԿ-ի շրջանակներում հակամարտությունը լուծելու օգտին:
Հիշեցնենք. սեպտեմբերի 26-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի կունենա նիստ «Խաղաղությունը և անվտանգությունը Մերձավոր Արևելքում» թեմայով: Վերլուծաբանների կանխատեսմամբ՝ դրանում հիմնական շեշտը կդրվի Սիրիայի վրա:











































