Ներկայումս նախապատրաստվում են 2013 թ. ԱԺ աշխատանքը լուսաբանելու, նիստերը ուղիղ եթերով հեռարձակելու համար հեռուստատեսությունների մրցույթ անցկացնելու փաստաթղթերը: Այս մասին այսօր ԱԺ պետաիրավական և ֆինանսավարկային ու բյուջետային հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում՝ 2011 թ. բյուջեի կատարակողականի ներկայացման ժամանակ, տեղեկացրեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը: «Շահած հեռուստաընկերությանը նիստերի ձայնագրությունը կամ ուղիղ եթեր կտրամադրվի»,- ասաց նա:
ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հետաքրքրվեց, թե 2011 թ. բյուջեով որքան գումար է հատկացվել դրա համար:
Գ. Դումանյանը պատասխանեց, որ 2011 թ. այդ նպատակով հատկացումներ չեն եղել, լուսաբանումն իրականացրել է Հանրային հեռուստաընկերությունը, իսկ 2012-ից ԱԺ-ն է ֆինանսավորելու:










































