Mundo Deportivo-ն տեղեկացնում է, որ ծնկի վնասվածքից հետո կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Կարլես Պույոլը վերականգնվում է ավելի արագ, քան սպասվում էր:
Մեծ է հավանականությունը, որ 34-ամյա ֆուտբոլիստը կմասնակցի հոկտեմբերի 7-ին «Կամպ Նոու» մարզադաշտում կայանալիք «Բարսելոնա» – «Ռեալ» խաղին: Այժմ Պույոլը մարզվում է անհատական ծրագրով:
Ավելի վաղ տարածվել էր տեղեկատվություն, որ Պույոլը շարքից դուրս է մնացել մինչև հոկտեմբերի 15-ը: Հիշեցնենք, որ Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում 5-րդ տուրից հետո «Բարսելոնա»-ն «Ռեալ»-ին գերազանցում է 8 միավորով:







































