Նիհարել ցանկացող բրիտանացի կանանց շրջանում կատարված հարցումը ցույց է տվել, որ նրանց 86%-ը պարբերաբար առիթ են փնտրում՝ դիետան դադարեցնելու համար:
Ամենատարածված պատճառաբանություններն են՝ «Ես դժվար օր եմ ունեցել», «Ինձ հրավիրել են երեկույթի», «Ձանձրանում եմ»:
Շատերը մեղադրում են իրենց գործընկերներին ու ընկերներին նրանում, որ վերջիններս իրենց գայթակղում են համեղ ուտելիքով ու խանգարում են նիհարել, փոխանցում է Kedem-ը:
Ու միայն 30%-ից պակասն է անկեղծ խոստովանել, որ նրանց պակասում է մոտիվացիան ու դրա համար ոչ ոքի պետք չէ մեղադրել:
Հարցախույզին մասնակցած կանանց մեկ երրորդը խոստովանել է, որ դժվարությամբ են հաղթարահարել անգամ մեկօրյա դիետայի արգելքն ու այլևս չեն փորձել նիհարել դիետայի օգնությամբ, քանի որ չեն հավատում իրենց ուժերին:











































