Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում այսօր տեղի է ունեցել պայթյունների շարք: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Սակայն հայտնի չէ, թե ովքեր են կազմակերպել այս պայթյունները: Դրանք նման են սաբոտաժի ակցիայի, քանի որ պայթեցվել են վառելիք տեղափոխող մեքենաներ: Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Հայտնի է նաև, որ մարտերը Տրիպոլիի մերձակա տարածքներում շարունակվում են: Այսօր հայտնի է դարձել նաև, որ Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիին դավաճանել է և ցուցարարների կողմն է անցել բանակի առանցքային պաշտոնյաներից մեկը` Լիբիայի զինված ուժերի հետևակային զորքերի հրամանատարը:









































