Արդարադատության նախարարի տեղակալ Թինա Բուրջալիանին Փարիզում խորհրդակցություններ է անցկացնում: Նրա խոսքերով՝ ֆրանսիական իրավապահ մարմինները վրացական կողմին տեղեկություններ են ներկայացրել՝ կապված այն հետաքննության հետ, որն իրականացնում է Ազգային ժանդարմերիան: Այս մասին «Իմեդի» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Բուրջալիանին:
«Ես Փարիզում եմ ՆԳՆ ներկայացուցիչների հետ, որոնք հանդիպումներ են ունենում Ազգային ժանդարմերիայի ներկայացուցիչների հետ: Մի քանի շաբաթ առաջ Վրաստանի վարչապետը հանդիպել էր Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի հետ:
«Մեր խորհրդակցությունները վերաբերում են այն հետաքննությանը, որը տանում է ֆրանսիական ժանդարմերիան և հենց նույն հետաքննությունն էլ անցկացնում է Վրաստանի ՆԳՆ: Գործը վերաբերում է վրացական կազմակերպված հանցավորության, մասնավորապես «օրենքով գողերի» և մի շարք վրաց քաղաքական գործիչների կապին, որոնց նպատակն է ապակայունություն և անկարգություններ ստեղծել հոկտեմբերի մեկի ընտրությունների նախաշեմին»,- հայտարարել է Բուրջալիանին:











































