ԱՄՆ երկուշաբթի օրը հայտարարել է սահմանապահ ոստիկանության կադրերի նախապատրաստման պատասխանատվությունը Աֆղանստանի ՆԳՆ-ին հանձնելու մասին, հաղորդել է «Տոլո» հեռուստաալիքը:
Երկուշաբթի օրը Աֆղանստանի ՆԳՆ ակադեմիայի սահմանապահների հերթական խմբի ավարտական արարողության ժամանակ Կաբուլում ԱՄՆ դեսպանի օրինականության և կարգուկանոնի հարցերով խորհրդական Ստեֆան Մքֆարլանդը հայտնել է, որ աֆղանական սահմանապահ ոստիկանության վրա են այժմ դրված հիմնական խնդիրները: Դրանք են՝ սահմաններում անվտանգության ուժեղացումը, Աֆղանստանի տարածք ահաբեկիչների ներթափանցմանը հակազդելը:
ԱՄՆ-ն օգոստոսին դադարեցրել է աֆղանական ուժերին խորհրդատվական օգնություն ցուցաբերել, ինչը կախված է այդ երկրում ամերիկյան զինվորների վրա հարձակումների թվի աճի հետ:









































