Ուզբեկստանում գրանցվել է անհայտ ծագման պատվաստումից հետո անասունների զանգվածային անկում: Այս մասին է հաղորդում Радио Свобода-ի ուզբեկական ծառայությունը:
Այս պահին պաշտոնապես հաստատվել է մոտավորապես 12հազ. գլուխ կենդանիների անկումը ( խոսքը գնում է ոչխարների մասին) Ջիզակսկի, Կաշկադիրինսկի և Սամարղանդի շրջաններում: Չշտված տվյալներով անկումը կազմել է 40-50 հազ գլուխ ոչխար:
Ռադիոկայանի տեղեկացմամբ, պատվաստանյութը Ուզբեկստանում հայտնվել է տասը օր առաջ, այն անօրինական ճանապարհով է մտել հանրապետություն: Որոշ շրջաններում պատվաստանյութը ձեռք է բերվել դեղատներից, երբեմն էլ «ձեռքի վրայից»:
Թե ինչքան պատվաստանյութ է ներկրվել և դրանից ինչքանն է օգտագործվել, դեռ հայտնի չէ:
Ջիզակսկի անասնաբուժական կենտրոնից հայտնում են, որ մի քանի անասունունների հնարավոր է եղել փրկել: Պատվաստված անասուններին հակաբիոտիկներ են ներարկում: Ուժեղ անասունները բուժվում են 3-4 օրում, իսկ թույլերը նույն պահին սատկում են: Վարակված անասունների միսը մարդու համար վտանգավոր չէ, եթե այն լավ եռացվի: Սակայն տեղական իշխանությունները խորհուրդ չեն տալիս օգտագործել այդ միսը, և արգելվել է ոչխարի մսի վաճառքը:
Այժմ այդ գործով քննություն է սկսվել: Այն մարդը, ով տարածել է պատվաստանյութը, ձերբակալված է, նրա անունը չի նշվում:
Ավելի վաղ, սեպտեմբերի 24-ին անասունների զանգվածային անկման մասին Կիրգիզիայից էր տեղեկություն ստացվել: Ծաղկի դեմ պատվաստելուց հետո ավելի քան 1700 ոչխար էր սատկել: Այս դեպքում նույնպես օգտագործվել էր անհայտ ծագման պատվաստանյութ: Քննության արդյունքում պարզվել էր, որ այն Ռուսաստանում էր արտադրվել:
Այդ ոչխարների միսը օգտագործել է ավելի քան չորս հազար մարդ, և նրանց կողմից բողոքներ չեն գրանցվել:








































