Airbus եվրոպական ավիաշինարարական կոնցեռնը և չինական Sinopec նավթային ընկերությունը պայմանավորվել են Չինաստանի համար հատուկ վառելիքային ստանդարտ ստեղծելու շուրջ: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն:
Ավելի վաղ չինական ընկերությունը Խանչժոում նոր գործարան էր բացել, ուր վառելիքը կարտադրվի չինական ընկերության հատուկ տեխնոլոգիաներով:
Airbus-ն ամբողջ աշխարհում մասնակցում է նմանօրինակ մի քանի նախագծերի, սակայն չինական ծրագիրը նրա համար առանձնահատուկ կերպով է հեռանկարային:










































