Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին երկրի խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու փաթեթը, որը միտված է երկրի հակահրթիռային պաշտպանության լայնածավալ արդիականացմանը: Այս մասին հաղորդում է rosbalt.ru-ն:
Հիշեցնենք. օգոստոսին Կոմորովսկին հայտարարել էր, որ Լեհաստանը պետք է ստեղծի իր հակահրթիռային համակարգ՝ երկրի տարածքներն օդային հարվածներից պաշտպանելու նպատակով: Նախագահը կողմ էր արտահայտվել այն բանին, որ հակահրթիռային լեհական համակարգը ինտեգրվի ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգին:
Կոմորովսկու խոսքով` Լեհաստանն ի վիճակի է իրագործել այս նախագիծը, քանի որ տնտեսական աճ է գրանցել և Աֆղանստանից զորքերի դուրսբերման հաշվին միջոցներ տնտեսել:











































