Brent մակնիշի նավթի գինը այսօր նվազել է 1 բարելի դիմաց 110 դոլարից՝ դոլարի ամրապնդման պատճառով ու գերմանական տնտեսության հիասթափեցնող տվյալների ֆոնին:
Մոսկվայի ժամանակով ժամը 15:40-ին Brent նավթի նոյեմբերյան ֆյուչերսները էժանացել են 1,26 դոլարով՝ մինչև 110,16 դոլար ՝ 1 բարելի դիմաց:
Ամերիկյան թեթև նավթի ֆյուչերսները կրճատվել են 1,05 դոլարով՝ մինչև 91,84 դոլար՝ 1 բարելի դիմաց, հաղորդում է Reuters-ը:
Գերմանիայում արդեն 5 ամիս շարունակ վատացել է գործարար միջավայրը: Այս մասին հայտնում է Ifo հետազոտական ինստիտուտը:
Ուժեղ դոլարը, որը հումքը դարձնում է թանկ ներդրողների համար, որոնք օգտվում են այլ արժույթներից, նույնպես խանգարում է նավթի գնմանը:










































