Ռուսաստանում Ուզբեկստանի քաղաքացին խարակիրի է արել՝ կնոջ հետ վիճելուց հետո
Ինչպես հաղորդում է Rosbalt գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահներին, սեպտեմբերի 22-ին 23-ամյա երիտասարդը դիմել է հիվանդանոց՝ խոստովանելով, որ դանակով հարվածել է իր որովայնին:
Երիտասարդի վիճակը գնահատվում է միջին ծանրության: Այժմ նա գտնվում է վիրահատական բաժանմունքում:
Գործակալության տեղեկությունների համաձայն՝ նախորդ օրը երիտասարդը վիճել է կնոջ հետ: Նա հարբած է եղել և որոշել է ինքնասպան լինել:







































