iPhone-ի վաճառքը առաջին երեք օրերին գերազանցել է 5 մլն-ի սահմանագիծը: Այս մասին հաղորդում է Apple ընկերությունը:
Բացի այդ՝ վաճառքի առաջին օրից՝ սեպտեմբերի 21-ից, ավելի քան 100 մլն օգտատերեր, որոնք օգտվում էին iPhone-ի նախորդ մոդելներից, իրենց հեռախոսներում տեղադրել են Apple – iOS6 գործառնական համակարգ:
Ինչպես նշել է Apple -ի ղեկավար Թիմ Կուկը, «նկատվում է iPhone 5-ի անհավանական բարձր պահանջարկ, և մենք գործադրում ենք բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի մեր յուրաքանչյուր հաճախորդ ստանա իր սմարթֆոնը որքան հնարավոր է արագ»:
Չնայած այն հանգամանքին, որ iPhone 5-ի առաջին խմբաքանակը արդեն վաճառված է, պահեստները ստանում են նոր խմբաքանակներ, այդ իսկ պատճառով մեր հաճախորդները այսուհետ ևս կարող են iPhone 5 պատվիրել օնլայն»:
Հիշեցնենք, որ iPhone սմարթֆոնի 5-րդ սերունդը ներկայացվել է սեպտեմբերի 12-ին:









































