Այսօր Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի հայտնի սրճարաններից մեկում հզոր պայթյուն է որոտացել:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները, սրճարանում հրդեհ է բռնկվել, դեպքի վայր են ժամանել հրշեջները և շտապօգնության մեքենաները:
Ականատեսների հաղորդմամբ՝ կան տասնյակ վիրավորներ, այդ թվում՝ հաստատության այցելուներ, անցորդներ, շատերը այրվածքներ են ստացել:
Նախնական տվյալների համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել բալոններից գազի արտահոսքի պատճառով:
«Աբու Ռաբիա» սրճարանը գտնվում է Ալեքսանդրիայի Մայամի թաղամասում: Այն համարվում է քաղաքի ամենահայտնի և շատ հաճախորդներ ունեցող սրճարաններից մեկը:











































