Ռուսաստանը կապ չունի Վրաստանում բռնկված «խոշտանգումային սկանդալի» հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է Rosbalt գործակալությունը, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:
Նա նշել է, որ «հղումները Մոսկվայի ազդեցության վերաբերյալ ծիծաղելի են հնչում, քանի որ դրանք բացարձակապես ոչ մի փաստով չեն ապացուցվում»:
Բացի այդ, Կարասինը նշել է, որ Թբիլիսիում «ինչ-որ մեկը գիտակցաբար լեգենդներ է հյուսում «Կովկաս-2012» զորավարժությունների վտանգավորության մասին՝ դրա համար ոչ մի հիմք չունենալով»:










































