Եվրախորհրդի ղեկավար Հերման վան Ռոմպեյը կոչ է անում ԵՄ երկրներին ակտիվ գործել ֆինանսատնտեսական ճգնաժամի խնդիրները հաղթահարելու ուղղությամբ:
«Ես փաստում եմ, որ գործողությունների հրատապության մասին սկսում են մոռանալ: Նման բան չպետք է լինի»,- գրել է Ռոմպեյը Twitter-ի իր էջում:
Նրա խոսքերով՝ ԵՄ-ը գտնվում է ճգնաժամից դուրս գալու ճանապարհին, սակայն կատարելու դեռ շատ աշխատանք կա:
Ռոմպեյը նշել է, որ ԵՄ-ի՝ հոկտեմբերի 18-19-ին կայանալիք գագաթնաժողովը չափազանց կարևոր կլինի այդ հարցերի լուծման համար:











































