Հունգարիայի իշխանությունները հույս ունեն համաձայնության գալ Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից մինչև ձմռան սկիզբ 12-15 մլրդ եվրո վարկ ստանալու հարցում: Այս մասին տեղի Magyar Nemzet պարբերականին տված հարցազրույցում հայտնել է երկրի վարչապետի ապարատի ղեկավար Միխայ Վարգան:
Ինչպես հաղորդում է Vesti-ն, նրա խոսքերով՝ կողմերը վարկի շուրջ կարող են համաձայնության գալ այս տարվա նոյեմբերին, այն բանից հետո, երբ հոկտեմբերին կառավարությունը վերսկսի բանակցությունները կուսակցությունների հետ: Դա երկրին լրացուցիչ ժամանակ կտա՝ մինչև տարվա վերջ երկրի բյուջեն հաստատելու համար:
Միաժամանակ, Հունգարիայի իշխանությունները շարունակում են հայտարարել, թե երկրին անհրաժեշտ է միայն «ապահովագրական» օգնություն։ Միջոցների խիստ անհրաժեշտություն, ի տարբերություն մի շարք այլ երկրների, առայժմ չկա:











































