«Բավարիա»-ն իր պատմության մեջ լավագույն մեկնարկն է գրանցել: Մյունխենյան ակումբը 4 հանդիպում է անցկացրել և 4 հաղթանակ տարել, իսկ գնդակների տարբերությունը +12 է:
Նման հաջողություն թիմը գրանցել էր նաև 1972/73 թվականների մրցաշրջանում, սակայն այն ժամանակ մյունխենցիները 1 գոլ քիչ էին խփել, քան ներկայում (13-ը` 14-ի դեմ):
Բացի այդ, «Բավարիա»-ն ընդհանուր առմամբ 7-րդ հաղթանակն է գրանցել ընթացիկ մրցաշրջանում և 5 միավորով առաջ անցել գործող չեմպիոնից:
«Չենք կարող հերքել` հիանալի մեկնարկ էր: Սակայն լավ մեկնարկն իմաստ ունի միայն այն դեպքում, երբ վստահորեն առաջ ես քայլում մինչև վերջ»,- ասել է ակումբի մարզական գծով տնօրենը:







































