Femen ուկրաինական շարժումը կտրականապես հերքում է սադրիչ մեղադրանքներն առ այն, որ «մերկ» ակցիաների մասնակցելու համար աղջիկներին ամսական 1000-ական դոլար են վճարում: Շարժման մամլո հաղորդագրությունում մեկնաբանվել է «1+1» ուկրաինական հեռուստաալիքի տեղեկությունը՝ ասելով, որ աղջիկները բողոքի ակցիաներին մասնակցում են կամավոր և գաղափարական հիմունքներով:
Փաստաթղթում նշվում է, որ կազմակերպության եկամտի աղբյուրը մասնավոր նվիրատվությունները և Femen բրենդի ներքո աքսեսուարների և հագուստի վաճառքից ստացված միջոցներն են:
Շարժումը պատրաստվում է դատական հայց ներկայացրնել Гроши ծրագրի դեմ: Ուկրաինուհի հեռուստալրագրողը խմբագրության հանձնարարությամբ կարճ ժամանակով ընդգրկվել էր կանանց շարժման մեջ:










































