Ուղեբեռները ստուգող օպերատորը ավստրալիական Qantas ավիաընկերության օդանավի բեռնախցում ազատ շրջող կոկորդիլոս է հայտնաբերել: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով ավիաընկերության ներկայացուցիչներին:
Ինչպես պարզվել է՝ ոչ մեծ երկկենցաղը կարողացել է իր բեռնարկղից դուրս գալ Բրիսբենից Մելբուռն թռիչքի ժամանակ: Նրան անմիջապես տեղափոխել են բեռնարկղ: Նա ոչ ոքի և ոչինչ չի վնասել:
Qantas-ի ներկայացուցչի խոսքով՝ կոկորդիլոսը որպես բեռ ուղարկվել է Australian Air Express տրանսպորտային ընկերության կողմից: Չի հստակեցվում, թե կենդանին ում համար էր նախատեսված:
Ավիաընկերությունը պատրաստվում է հետաքննություն անցկացնել՝ պարզելու, թե արդյոք բեռնարկղը ճի՞շտ էր ընտրված, և եթե այո` այն հուսալի՞ է փակված եղել, թե՞ ոչ:







































