Monday, 08 06 2026
19:10
ՆԱՏՕ-ն մեկնարկել է Ramstein Flag 2026 ռազմաօդային զորավարժությունները
18:50
Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները
Ողբերգություն է՝ 38 տոկոս Մոսկվան ստացավ ՀՀ ԱԺ-ում. փաստացի հաղթեց փողը, ոչ թե գաղափարը
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
15:50
Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Սանդուն շնորհավորել է Փաշինյանին
Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքներին. Պեսկով

Ժողովրդի իշխանության ալիքը

Թերևս կարելի է ասել, որ երեկ երեկոյան Երևանը թնդում էր: Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքը, որ տեղի ունեցավ մարտի 1-ին Մատենադարանում, առանց վարանելու կարելի է համարել 2008 թվականի մարտի 1-ից հետո տեղի ունեցած ամենահզոր հանրահավաքը, իսկ Երևանի փողոցներով ձգված երթը պարզապես այն ժողովրդական իշխանության մեծ ալիքն էր, որ պետք է կերտի Նոր Հայաստանը: Ընդհանուր առմամբ, Կոնգրեսի երեկվա հանրահավաքը կարելի է բնորոշել երկու բառով` տպավորիչ և խոստումնալից: Հանրահավաքը տպավորիչ էր իր բազմամարդությամբ, բայց բազմամարդությունն էլ տպավորիչ էր ոչ թե զուտ քանակի, այլ էներգետիկայի առումով: Իսկ բովանդակային առումով հանրահավաքը բավական խոստումնալից էր և Հայաստանում առկա իրավիճակին միանգամայն համարժեք: Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հասարակության անունից հնչեցրեց իշխանությանը ներկայացված 15 պահանջ, որոնց կատարման համար տրվեց 15 օր ժամանակ: Հարցերը, թե ինչ է անելու դրանից հետո Հայ ազգային կոնգրեսը, երբ լրանա այդ ժամանակը, մնացին հաջորդ` մարտի 17-ին հրավիրված հանրահավաքի տալիք պատասխաններին:

Բայց տվյալ պարագայում տեղի ունեցածի մեխը հենց պահանջների հստակ համակարգի ձևակերպումն էր: 15 կետանոց այդ համակարգը, ըստ էության, ներառում է հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտները, Հայաստանի ներկայիս իրավիճակի ճգնաժամային բոլոր գոտիները, ընդգրկում է սոցիալական բոլոր շերտերին հուզող հիմնախնդիրները: Այդպիսով, Հայ ազգային կոնգրեսը անցյալ տարիների ընթացքում դեպի աշխարհաքաղաքականություն թեքած իր պայքարը միանգամայն հստակորեն վերախարսխում է հասարակության վրա, հանրությանը հուզող առարկայական խնդիրների վրա: Եվ հենց այդ սպասումներն էին, որ աննախադեպ էին դարձրել մարտի 1-ի հանրահավաքը: Ահա այդ իմաստով պետք է արձանագրել, որ հանրահավաքը արդարացրեց մարդկանց սպասելիքները, ընդդիմությունը հաղթահարեց իր մարտի 1-ի հանրահավաքին ընդառաջ իր իսկ սահմանած նշաձողը: Իհարկե, դա նաև զգալի պատասխանատվություն է առաջացնում գալիքի համար` առաջացած մեծ ոգևորությունը պահելու, հանրային ալիքը չկորցնելու իմաստով:

Բայց այդ առումով էլ, թերևս, տեղի ունեցավ մի կարևոր հիշատակում, առանցքային գաղափարի հրապարակում, որ հնչեց Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթում: Նա հայտարարեց, որ այսուհետև ընդդիմության հանրահավաքները ոչ թե զուտ քաղաքական ակցիաներ են, այլ հասարակական ինքնակառավարման յուրօրինակ ֆորում, որն օժտված է լինելու որոշումներ կայացնելու և իրագործելու գործառույթով: Դա ենթադրում է քաղաքացիական նոր համակարգի ձևավորում: Համակարգ, որտեղ մարդիկ իրենց ոչ թե դիտորդ, ունկնդիր կպատկերացնեն` համարելով, որ իրենց խնդիրը զուտ հանրահավաքներին ներկա լինելն ու քանակ ապահովելն է, մնացյալը թողնելով հարթակի լիդերներին, այլ կդառնան իրադարձությունների գործուն մասնակից, որոշումներ կայացնող, որոշումներ թելադրող, որոշումների վրա ազդող: Դա պատասխանատու քաղաքացու կերտման գաղափարն է, որը գիտե ինչ է անում, ինչի համար է անում, ինչպես է անում և ինչ է ստանալու իր արածի արդյունքում: Այլ կերպ ասած` ընդդիմությունը սկսում է Նոր Հայաստանի կերտումը` այդ գործին անմիջական մասնակցելու հնարավորություն տալով յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր քաղաքացու տալով այդ Նոր Հայաստանում ապրելու հնարավորություն: Եվ այդ Նոր Հայաստանն է, որ պետք է հաղթի ներկայիս Հայաստանին` ամբողջատիրության, ամբարտավանության, քրեաօլիգարխիկ համակարգի մեջ թաղված Հայաստանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում