Սեպտեմբերի 23-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում կայացած համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթել է ՀՀԿ անդամ, սակայն ինքնաառաջադրված Հարություն Մանուչարյանը` հավաքելով 2.825 ձայն:
Գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական թեկնածու Անդրանիկ Շառյանը ստացել է 1.065 քվե, իսկ ԲՀԿ-ական Հմայակ Ադամյանը՝ 741 քվե:
Քաղաքի 7.596 ընտրողներից համայնքապետի ընտրությանը մասնակցել է 4.773-ը, 141 քվեաթերթիկ համարվել է անվավեր:











































