Իրաքի արևմուտքում՝ դպրոցներից մեկի տարածքում, ականապատ ավտոմեքենա է պայթեցվել, ինչի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել 14 մարդ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով տեղի իրավապահներին:
Պայթյունը տեղի է ունեցել Հիթ քաղաքում՝ Բաղդադից 160 կմ արևմուտք: Պայթյունի հետևանքով վնասվել են ուսումնական հաստատության շենքը և մոտ գտնվող մի քանի տներ:
Դպրոցի վրա հարձակումն իրականացվել է նոր ուսումնական տարվա երկրորդ օրը:









































