Ուկրաինան պատրաստ է ապահովել էներգակրիչների անխափան մատակարարումը ԵՄ երկրներ: Այս մասին հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի և ածխի արդյունաբերության նախարար Յուրի Բոյկոն ԵՄ-ի էներգետիկայի հարցերով հանձնակատարի հետ հանդիպմանը:
Ինչպես հաղորդում է RBK-ն, Բույկոն ասել է, որ ուկրաինական կողմն իրականացնում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները աշուն-ձմեռ շրջանին անցնելու համար: Նախարարն ընդգծել է, որ այս պահին Ուկրաինայում բոլոր ջանքերը գործադրվում են ռուսական բնական գազն ահրաժեշտ ծավալներով Եվրոպա տեղափոխելու համար: Նա նաև նշել է, որ Ուկրաինայի համար կարևոր է ԵՄ-ի կողմից աջակցությունը էներգետիկայի ոլորտում նախագծերի իրականացման համար:
«Մենք շատ գոհ ենք Եվրոպական հանձնաժողովի հետ մեր համագործակցությունից, քանի որ մշտապես զգում ենք էներգետիկայի հարցերով եվրոհանձնակատար պարոն Օտինգերի աջակցությունը»,- ասել է Բյոկոն:








































