Վրացական «Ասավալ-դասավալի» թերթին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն միջազգային հանրությանը կոչ է արել օգնել երկրին՝ հոկտեմբերի 1-ին Վրաստանում խորհրդարանական ազնիվ ընտրություններ անցկացնելու համար.
«Այսօր էլ աշխարհում լսում են իմ խոսքին: Օգնե՛ք անցկացնել ազատ և ժողովրդավար ընտրություններ: Բանտային սկանդալից հետո առաջացած անկայունությունը ձեռնտու է մարդատյաց իշխանություններին: Նրանց նպատակն ընտրությունների ձախողումն է: Հուսով եմ, որ դա չի ստացվի նրանց մոտ: Եթե ընտրությունները տապալվեն, ապա մեղավորները չեն պատժվի»:
Շևարդնաձեն հավելել է, որ պետք է Հաագայի դատարանի առջև կանգնեն բանտային սկանդալում մեղավոր իշխանական ներկայացուցիչները:








































