Խարկովի քաղաքապետի ընտրություններում GFK ընկերության կողմից անցկացված exit-poll-ի արդյունքում պարզվել է, որ ընտրություններում հաղթում է քաղաքապետի թեկնածու Արսեն Ավակովը` 34,7%-ը, նրա մրցակից Գենադի Կերնեսը հավաքել է 30,9%:
Սավիկ Շուստերի կողմից անցկացված նմանատիպ հաշվարկի ժամանակ կրկին հաղթում է Ավակովը: Ընդ որում, խոտորման առավելագույն թիվը 3,1% է: Analitika.ua-ի փոխանցմամբ, Կերնեսը փորձում է ճնշում գործադրել Շուստերի վրա, որպեսզի նա չհրապարակի իր ունեցած տվյալները:









































