Սիրիայի հակամարտության և դրա կարգավորման ճանապարհի հումանիտար հետևանքներն ու Իրանի միջուկային ծրագրի հարցը կիրակի Նյու Յորքում տեղի ունեցած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հանդիպման հիմնական հարցերն են եղել, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
Հանդիպման ընթացքում Պան Գի Մունն Իրանին կոչ է արել «անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ միջազգային հանրությանը համոզելու, որ երկրի միջուկային ծրագրը բացառապես խաղաղ նպատակ ունի»:
Գլխավոր քարտուղարը նաև նշել է «ատելությունը բորբոքող ճառերի», ինչպես նաև մեկը մյուսի հասցեին սպառնալիքների անթույլատրելիությունը, հայտնել են կազմակերպության կայքում:









































