Facebook-ը Եվրոպայի օգտատերերի համար որոշել է անջատել դեմքերն ավտոմատ ճանաչելու ծառայությունը: Այս ծառայության ներմուծումը խիստ քննադատություն է առաջացրել մասնավոր տվյալների պաշպանների կողմից:
Facebook-ը պատրաստակամություն է հայտնել հոկտեմբերի 15-ին ջնջել այդ գործառույթի օգնությամբ ստացված ողջ տեղեկությունը, սեպտեմբերի 21-ին հաղորդել է dpa գործակալությունը՝ հղում անելով մասնավոր տեղեկությունների պաշտպանության իռլանդական գերատեսչությանը:
Դեմքերն ավտոմատ ճանաչելու ծառայությունն արդեն անջատված է Եվրամիության բոլոր նոր օգտատերերի համար և այժմ ամբողջությամբ կանջատվի:
Facebook-ի եվրոպական մասնաճյուղի ղեկավար Ռիչարդ Ալլանը հայտարարել է, որ իր ընկերությունը նախկինի պես վստահ է այդ ծառայությունը Եվրոպային օրինական հիմքերի վրա առաջարկելու հնարավորության վրա:





































