Չինաստանը օգտագործելու է անօդաչու թռչող սարքավորումներն Արևելյան-Չինական ծովում Սենկակու (չինարեն՝ Դյաոյու) կղզու և Հարավ-Չինական ծովում Խուանյան կղզու վերահսկողության համար: Այդ մասին հայտարարել է այսօր Չինաստանի համապատասխան վարչության ղեկավարը:
Անօդաչու սարքավորումների կենտրոնը գտնվելու է Արևելյան Չինաստանի Ցզյանսու նահանգի ափամերձ Լյանյունգան քաղաքում: Անօդաչու սարքավորումների համակարգը նախատեսվում է ստեղծել 2015 թ, հայտարարել է վարչության աշխատակիցը:
Կղզիներից առաջինը` Դյաոյուն վիճարկելի տարածք է Ճապոնիայի հետ, իսկ երկրոդը` Խուանյանը` տարածքյաին վեճի առարկա է դարձել Ֆիլիպինների հետ:









































