Բրիտանական GeoSpectrum ընկերությունը, որը հետազոտություններ է անցկացնում Լիբանանի հարավ-արևմտյան ափերի մոտ, սենսացիոն հայտարարություն է արել` նշելով, որ այդ տարածաշրջանում` Կիպրոսին և Իսրայեին հարող տարածքներոմ, հայտնաբերվել է 707 մլրդ խորանարդ մետր գազ:
Հայտնաբերված պաշարների ենթադրվող արժեքը կազմում է 40 մլրդ դոլար, ընդ որում՝ առաջիկայում հնարավոր է, որ գազի արժեքը կրկնակի կամ եռակի բարձրանա:
Երկրաբանական հետազոտություններն անցակացնող ընկերության ղեկավարը`Դևիդ Ռոլանդսը, նաև հայտարարել է, որ հանքավայրերի տարածքները կարող են ավելին լինել, քան Կիպրոսի բնական գազի հանքավայրերն են: Նա նշել է, որ ներկայումս Իսրայելն իր հերթին հայտարարել է 906 մլրդ խորանարդ մետր գազի հայտնաբերման մասին:
Ռոլանդսը հայտարարել է, որ հավատում է Լիբանանում նավթային հանքավայրերի առկայությանը, որոնք օրական կկարողնանան արտադրել մինև 90 000 բարել` 20 տարի շարունակ: Նման քանակությամբ նավթի արժեքը այսօր կազմում է 100 մլրդ դոլար:











































