Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, հունական ոստիկանությունը այսօր արցունքաբեր գազ է կիրառել հարյուրավոր ցուցարարների դեմ, որոնք բողոքում էին «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի դեմ: Իրավապահ մարմինների տեղեկացմամբ, մոտավորապես 600 մուսուլմաններ փորձել էին երթ կազմակերպել դեպի ԱՄՆ-ի դեսպանատուն:
Ոստիկանությունը շրջափակել էր մայրաքաղաքի գլխավոր փողոցները և փակել ցուցարարների ճանապարհը: Ցուցարարները սկսել են դեպի ոստիկանները տարբեր առարկաներ նետել, իսկ իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել: Դրանից հետո ցույցը դադարել է: Ոստիկանները հանել են արգելափակոցները: Լրատվամիջոցների փոխանցմամբ, ցույցի հետևանքով վնասվել են շատ մեքենաներ և խանութների ցուցափեղկեր:











































