Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը կանխատեսում է Պաղեստինի ներկայիս կառավարող վարչակարգի անկումը 10-15 ամսից և կոչ է անում սկսել աշխատանքը նրանց հնարավոր փոխարինողների հետ, որպեսզի Հորդանան գետի արևմտյան ափին իշխանության չգա ՀԱՄԱՍԸ, փոխանցում է РИА Новости-ն:
Իսրայելի նախարարը Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասին մեղադրել է Հորդանանի արևմտյան ափին իրավիճակը վերահսկել չկարողանալու համար:
Հիշեցնենք, որ անցյալ ամիս Լիբերմանը նամակներ է գրել մերձավորարևելյան «քառյակի» անդամներին (ՄԱԿ, ԵՄ, Ռուսաստան և ԱՄՆ)` նրանց կոչ անելով նպաստել Պաղեստինում շուտափույթ ընտրությունների անցկացմանը` Աբասին իշխանությունից հեռացնելու համար:











































