Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրի շրջանակներում «Բորդո»-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Այաչո»-ին:
Հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով: «Այաչո»-ն հանդիպման ավելացված ժամանակում կարողացավ խուսափել պարտությունից Շահիր Բելգազուանիի գոլի շնորհիվ:
Այսպիսով` «Բորդո»-ն իր ակտիվում ունի 10, իսկ «Այաչո»-ն` 6 միավոր:
«Բորդո» – «Այաչո»` 2:2
1:0 Էնրիկե (54’), 1:1 Ֆատի(64’), 2:1 Գուֆրան (78’), 2:2 Բելգազուանի (90+1’)








































