Wednesday, 03 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Տեղական մարմինների նկատմամբ անլուրջ վերաբերմունքի պատճառը նրանց տնօրինած չնչին միջոցներն են (տեսագրություն)

Սեպտեմբերի 9-ին Հայաստանի բազմաթիվ համայնքներում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ։ Սեպտեմբերի 23-ին սպասվում են ընտրություններ նաև այլ համայնքներում։ Մեզանում ՏԻՄ ընտրությունները, կարծես, որոշակիորեն անուշադրության են մատնվում թե՛ քաղաքական և թե՛ հասարակական ընկալումների տեսանկյունից, մինչդեռ դրանցում տեղի են ունենում բավական հետաքրքիր զարգացումներ։ Այսօր մենք կխոսենք Գյումրու և ընդհանրապես տեղական ինքնակառավարման համակարգի ընտրությունների մասին։

«Առաջին լրատվական»-ի «Դիսկուրս» հաղորդաշարի հյուրերն են Ազգային ժողովի պատգամավոր, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը և Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, ով նաև Գյումրիի ավագանու թեկնածու էր և ընտրության նախնական արդյունքով հաղթահարել է անցողիկ շեմը և ընտրվել ավագանու անդամ։

– Պրն Բարսեղյան, ի՞նչ առանձնահատկություն ունեցավ և ինչպե՞ս դրսևորվեց նախընտրական շրջանը Գյումրիում։

– Գլխավորը նախագահական պալատի կողմից, այսպես կոչված, արգելքն էր գործող քաղաքապետին՝ նորից առաջադրվելու։ Սա բթացրեց մրցակցությունը։ Սրա հետ մեկտեղ ԲՀԿ-ից Սամվել Բալասանյանի առաջմղումն էր նախագահական պալատի կողմից, ինչի մասին հրապարակավ ասաց Սերժ Սարգսյանը, թե դա կփոխի մթնոլորտը։ Այս անգամ կարևորվեց ավագանու դերը, ինչն էլ բերեց ավագանու թեկնածուների թվի շեշտակի աճի՝ 71 թեկնածու նախորդ անգամվա 52-ի փոխարեն։

– Պրն Մարգարյան, ի՞նչ պետք է անել, որ ՏԻՄ համակարգն ավելի մեծ հասարակական ընկալման արժանանա։

– Հասարակական ակտիվության տեսակետից Գյումրին ու Վանաձորը բարվոք վիճակում են։ Շատ ավելի վատ է վիճակը փոքր և հատկապես գյուղական համայնքներում։ Պատճառն այն է, որ ընտրողները մեծ հույսեր չեն կապում այս ինստիտուտի հետ։ Մեր օրենսդրությամբ շատ փոքր թվաքանակ է նախատեսված ավագանու համար՝ Գյումրիում 21 հոգի. կարծում եմ, շատ քիչ է, իսկ փոքր գյուղերում՝ 5-7 հոգի. սա չի կարող կոլեգիալ մարմին լինել։ Կարծում եմ, որ անհրաժեշտ է վերանայել այս ինստիտուտը։ Ավագանին ունի նաև համայնքի ղեկավարին հակակշիռ, վերահսկիչ լինելու ֆունկցիա, ինչը շատ դժվար է փոքր թվաքանակի դերքում։

– Չե՞ք կարծում, որ հասարակության անվստահության պատճառն այն է, որ ՏԻՄ-երում ձևավորվում են տեղական իշխանիկներ, որոնք առօրյայում սպասարկում են իրենց շահը, իսկ համապետականի դեպքում՝ իշխանության։

Ս.Մ.- Պատճառները շատ խորն են, այդ թվում՝ նաև ձեր նշածը։ Մարզպետը, լինելով կառավարության ներկայացուցիչ, շատ ուժեղ է և կարծես դառնում է ՏԻՄ-երի ղեկավարը։ Թե ինչու որևէ մեկը լուրջ չի վերաբերվում տեղական մարմիններին, պատճառը նրանց տնօրինած չնչին միջոցներն են։ Մինչև գյուղերում չբարելավվի սոցիալ-տնտեսական վիճակը, վերաբերմունքը այդպիսին է լինելու։

– Պրն Բարսեղյան, Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը, ՏԻՄ ընտրություններից առաջ մեկնաբանելով Կոնգրեսի պասիվ մասնակցության հանգամանքը, նշեց, որ այդ ընտրությունները կեղծարարության առումով առավել լայն դաշտ ունեն, և ընդդիմությունը ընտրվելու շանս չունի։ Դո՞ւք էլ եք այդպես կարծում։

– Չկա հետազոտություն կեղծարարության իրական չափի մասին։ Գործիքները նույնն են, պարզապես գներն են տարբեր։ Կոնգրեսի դիրքորոշումն ինձ համար անընդունելի է։

– Այնպիսի տպարավորություն է, որ ՏԻՄ ընտրությունը պայքար է կամ պայմանավորվածություն ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև։ Արդյոք սա չի՞ նպաստում հասարակական ապատիային։

Լ.Բ.- Իհարկե նպաստում է, բայց դա նախևառաջ հետևանք է։ Տարիներ շարունակ տեսել են, որ ընտրություն կոչվող գործիքը չի աշխատում, և հուսահատվում են։ Իսկ կուսակցություններն էլ պետք է վերանայեն իրենց դիրքորոշումը։ Մյուս կարևոր հանգամանքն էլ այն է, որ պետք է ընտրություններին աջակցող ու նպաստող հիմնադրամներ լինեն։

– Համապետական համակարգն առողջացնելո՞վ պիտի առողջացնենք ՏԻՄ համակարգը, թե՞ հակառակը։

Լ.Բ.- Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման համախառն բյուջեն կազմում է տեղական և պետական համախառն բյուջեի մոտավորապես 6,5 տոկոսը։ Կարծում եմ, շատ ավելի մեծ լիազորություններ պետք է ունենա համայնքը՝ պետական բյուջեից հատկացված մեծ միջոցներով, որպեսզի այս կշիռը լինի 20-25 տոկոս։ Ցավոք, պետական իշխանությունը, չգիտես ինչու, որոշել է, որ իշխանության ներքևում համայնքապետն է, որին ընտրել է ժողովուրդը։ Ցավոք, համայնքապետն էլ չի գիտակցում, որ ինքը լիակատար մանդատ ունի։

– Պրն Մարգարյան, ինչպե՞ս եք գնահատում քաղաքական ուժերի պատասխանատվությունը այդ հարցում։

– Շատ երկրներում տեղական ընտրություններն ավելի կարևոր են, քան համապետականը։ Կարծում եմ՝ հարկավոր է ուժեղացնել համայնքները և մտածել տարածքային զարգացման ծրագրերի մասին. եթե համայնքը թույլ է, ուրեմն երկիրն է թույլ։

– Լուծում չէ՞, արդյոք, որ ընտրական այդ մակարդակում պահպանենք օրինականությունը և իրավականությունը։

Ս.Մ.- Օրենքների տրամաբանությունը հենց այդպիսին է։  

Լ.Բ.- Գյումրիում ոստիկանությունը կարող էր կանխարգելել ընտրակաշառքը։

Ս.Մ.- Դա իշխանությունների քաղաքական կամքի խնդիր էր։

Լ.Բ.- Կարելի է աղքատ երկիր լինել, բայց աղքատությունը խոչընդոտ չէ արդարությանը։ Պաշտոնական տվյալներով, Գյումրիում յուրաքանչյուր երկրորդը աղքատ է, յուրաքանչյուր հինգերորդը ապրում է վագոն-տնակում։ Պետությունը չկամեցավ, չուզեց ու չի ուզում այդ արդարությունը իրականացնել, դրա համար էլ մենք թաղված ենք այս աղետի մեջ։ Վախենամ՝ գերագույն նպատակը իշխանությունը պահելն է։ 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում