ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք,որ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ, մաղթել քաջառողջություն, երջանկություն և հետագա բեղմնավոր գործունեություն:








































