Բրյուսելի ֆիլհարմոնիկ նվագախումբը մեղեդիներ է ստեղծել բջջային հեռախոսների համար: Մեղեդիները համացանցում տեղադրելուց 3 օր անց դրանք ներբեռնվել են ավելի քան 10 հազար անգամ: Այս մասին հայտնում է Rosbalt.ru-ն:
Մեղեդիների հիմքում ընկած են Բրամսի, Մոցարտի, Մենդելսոնի, Չայկովսկու և Դեբյուսիի դասական ստեղծագործությունները: Նվագախմբի ադմինիստրատորի կարծիքով` ներբեռնումների թվաքանակը խոսում է այն մասին, որ մարդիկ հետաքրքրված են դասական երաժշտությամբ:
Հավելենք, որ բելգիական նվագախումը աշխարհում դասական երաժշտացանկով առաջին կոլեկտիվն է, որը սեփական մեղադիներ է ձայնագրել բջջայինների համար:
Մեղեդիներն անվճար են, հասանելի են նվագախմբի կայքում:











































