Հնարավոր է` տնտեսական ծրագրի վատ իրականացման պատճառով Հունաստանին անհրաժեշտ լինի մինչև 20 մլրդ եվրո լրացուցիչ ֆինանսավորում, կիրակի հայտնել է գերմանական Spiegel ամսագիրը` հղում անելով միջազգային «եռյակի» (ԵՄ, ԵԿԲ և ԱՄՀ) պատրաստվող հաշվետվությանը:
Հույն քաղաքական գործիչներն անցնող շաբաթում չեն կարողացել միմյանց և «եռյակի» հետ պայմանավորվել ծախսերի գրեթե 12 մլրդ եվրոյով կրճատման հարցում: Վարկատուները համաձայն են որպես կրեդիտային օգնություն ևս 31 մլրդ եվրո հատկացնել:
2010-ի սկզբից Հունաստանն արդեն ստացել կամ սպասում է 2 բազմամիլիոն վարկային փաթեթի:
վ









































