«Երուսաղեմի կողմնակիցներ» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է 2 օր առաջ եգիպտա-իսրայելական սահմանին իսրայելցի զինվորականների վրա իրականացված հարձակման պատասխանատվությունը, հայտնում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել ուրբաթ օրը Քարեմ Աբու-Սալեմ անցակետի մոտ: Հարձակման հետևանքով 3 զինյալ և մեկ իսրայելցի զինվորական սպանվել էին:
«Հարձակումն իրականացվել է որպես պատիժ Մուհամմեդ մարգարեի անունն անպատվող ֆիլմի ստեղծմանը մասնակցության համար»,- ասվում է խմբավորման հայտարարության մեջ:
Համացանցում «Մուսուլմանների անմեղությունը» սկանդալային ֆիլմի հայտնվելու դեմ բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունենում մուսուլմանական մի շարք երկրներում:
Ցույցերն առավել բազմամարդ են Եգիպտոսում և Յեմենում, ցույցեր են տեղի ունենում նաև Սուդանում, Թունիսում, Պակիստանում և Բանգլադեշում: Հիշեցնենք, որ Լիբիայի Բենղազի քաղաքում ԱՄն-ի դեսպանատան վրա հարձակման հետևաքով մահացել էր ԱՄՆ-ի դեսպանն ու դեսպանատան ևս երեք աշխատակից:









































