Այսօր` 16.30-ի սահմաններում, ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Արմեն Մարտիրոսյանը գնացել են ՙՆուբարաշեն՚ քրեակատարողական հիմնարկ, որտեղ այսօր առավոտյան ԱԱԾ-ից տեղափոխել են Տիգրան Փոստանջյանին: Քրեակատարողական հիմնարկի պետ Տիգրան Նավասարդյանը ապօրինի արգելել է Զարուհի Փոստանջյանի մուտքը բանտախուց:
Վաղը Տիգրան Փոստանջյանին կայցելի նրա փաստաբան Հայկ Ալումյանը, ում միջոցով հնարավոր է տեղեկություն կստանանք Տիգրան Փոստանջյանին ՙՆուբարաշեն՚ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու հիմքերի մասին: