Այսօր` ժամը 17-00-ին Մյասնիկյանի արձանի հարևանությամբ ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը կազմակերպել էր մոմավառություն:
Մոմավառությանը մասնակցում էր մոտ 80 մարդ:
«Մարտի 1-ը նույնացնում եմ Սումգայիթյան ջարդերի հետ, և եթե մենք այսօր չհավաքվենք, ապա գուցե Մարտի 1-ը նորից կրկնվի»:
Տիգրան Կարապետյանը իր խոսքում նշեց, որ իրենց թույլատրել են մոմավառությանը մասնակցել մինչև ժամը 18-00: Սակայն ԺԿ նախագահը որոշել է կես ժամը մեկ անցկացնել այն:
Քաղաքապետարանից նշել են, որ հարթակը պետք է տրամադրվի ինչ-որ հասարակական կազմակերպության, ըստ նրա` այն տրվել է ՀԱԿ-ի հանրահավաքը խոչընդոտելու համար: