Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում Երևանի Արշակունյաց փողոցի 46-2 շենքի բնակիչ, 1989 Հասմիկ Արնաուդյանը, վարելով «Մերսեդես E 320» մակնիշի 21 RR 001 համարանիշի ավտոմեքենան, Սարալանջի նորակառույց ճանապարհի թիվ 27 էլեկտրասյան դիմաց դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և մոտ 100 մ բարձրությունից իջել ներքև՝ հայտնվելով Պոլիտեխնիկի ցանցապատ պարիսպների մոտ:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ին հայտնել է, որ վարորդը 1-ին բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Արթուր Գասոյանը:
Փաստի առթիվ Ա. Գասոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:










































