Դատո Կանաշվիլի, եղբայրներ Բեշկենիձե, «Ճաղատ Վախո». այն մարդկանց անուններն են, որոնք, ըստ կալանավորների, կապ ունեն ծեծկռտուքների հետ: Օգնության մասին խնդրանքով նամակը կալանավորները փոխանցել են լրագրողներին Գլդանի բանտ նրանց այցի ժամանակ:
Բացի այդ` նրանք հանդիպում են խնդրել Վրաստանի օմբուցմենի հետ: Կալանավորները պահանջում են աշխատանքից հեռացնել կալանավայրի բոլոր աշխատակիցներին և բարելավել բուժօգնությունը:
«Հակառակ դեպքում հացադուլ կհայտարարենք»,- իր նամակում գրում է կալանավորներից մեկը:








































